Բելգիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին
Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը:
Կարճ վայրկյանների ընթացքում մերձավոր արևելքի ծաղկուն քաղաքներից մեկը՝ Բերյութը վերածվեց ավերակների: Կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ և անօթևան մնացած մարդիկ:
Այդ չարիքից՝ ցավոք անմասն չմնաց նաև Հայկական համայնքը: Հատկապես մեծ վնասներ կրեց հայաբնակ Պուրճ Համուտը: Մեր ազգակիցներից 13 հոգի նահատակվեցին, կան երեք հարյուրից ավելի վիրավորներ, վնասվել են գրեթե բոլոր ազգային և մշակութային հաստատությունները, հարյուրավոր բնակելի տներ, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան:
Լիբանանի Հայկական համայնքը, որը հայ հոգևոր և մշակութային արժեքներ դավանող ամենաազդեցիկ համայնքներից մեկն է, որը իր բոլոր հնարավորություններով միշտ զորավիգ է եղել Հայ ժողովրդին՝ համազգային նշանակության բոլոր հարցերում, այսօր աշխարհասփյուռ հայության օգնության կարիքն ունի:
Ավելին …
Բելգիայի Հայերի Կոմիտեն ցավով է տեղեկացել հուլիսի 12-ին Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանում հարձակման մասին: Այս մեծ հարձակումը՝ չնայած համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, աննախադեպ է այն առումով, որ այն նպատակադրված է թիրախավորել սահմանային բնակավայրերը, այդ թվում նաև մանկապարտեզները: Առնվազն 16 մարդ՝ ադրբեջանցիներ և հայեր զոհվել են այս շաբաթ տեղի ունեցած մարտերում:
Ավելին …