Սոնա Բաղումյանը ավարտել է UCLouvain-ի իրավաբանական ֆակուլտետը, ակտիվ երիտասարդ է Բելգիայի հայ համայնքում, նա հատկապես նպաստել է Բելգիայի խորհրդարանի կողմից արցախյան պատերազմին վերաբերող տարբեր բանաձեւերի ընդունմանն ուղղված աշխատանքներին։

2021 թվականի օգոստոսին ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿի կողմից ընտրվել է «Սփյուռքի Երիտասարդ դեսպան» ծրագրին։ Ծրագիրը բաղկացած է 20 երիտասարդ դեսպաններից 16 տարբեր երկրներից՝ Ռուսաստանից մինչեւ Արգենտինա, Լիբանանից մինչեւ Կանադա եւ Վրաստանից մինչեւ Բելգիա:

Ծրագրի առաջին փուլում նա այցելել է Հայաստան՝ հստակ պատկերացում կազմելու Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած դժվարությունների եւ մարտահրավերների մասին։ Ծրագիրը երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը) գերհագեցած էր վերապատրաստումներով եւ պաշտոնական հանդիպումներով։ Այս հանդիպումների ընթացքում Երիտասարդ դեսպանները նաեւ հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց համայնքներին առնչվող խնդիրներն ու դժվարությունները՝ Սփյուռք-Հայաստան փոխօգնության նպատակներով:

Ծրագրի երկրորդ փուլը սկսվել է Բելգիա վերադառնալուց հետո։ Նրա դերն է մրապնդել կապերը Բելգիայի, Հայաստանի եւ Արցախի հայ համայնքի միջեւ տարբեր ծրագրերի միջոցով, որոնք նա ցանկանում է իրականացնել իր համայնքի հետ: Ծրագրի վերջնական նպատակն է տարիների ընթացքում ստեղծել սփյուռքի դեսպանների համաշխարհային դինամիկ ցանց։

Կոնտակտներ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook Page: Սփյուռքի Երիտասարդ Դեսպան Բելգիայում