Օգոստոսի 8-ին Բելգիայի Հայերի  Կոմիտեի երիտասարդական խումբը կազմակերպել էր քուիզ-միջոցառում Հայաստանը և հայերը թեմայով։ Մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան ստուգել իրենց գիտելիքները հայրենիքի ու հայ ազգի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ միմյանց հետ, անցկացնել  հաճելի ժամանակ։ Հաղթող խումբն, իր հերթին,  ստացավ գեղեցիկ մրցանակ։

Առաջիկայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։ Կոմիտեի երիտասարդական խումբը հրավիրում է բոլոր հայ երիտասարդներին մասնակցել այդ միջոցառումներին։

Կազմակերպվելու են թե՛ կրթական, թե՛ սպորտային և թե՛ մշակութային և ժամանցային միջոցառումներ։

Հաջորդ հանդիպումները ս․թ․ սեպտեմբերի 2-ին և 5-ին, Բրյուսելի Հայ Տանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը միասին դիտելու նպատակով։ Մուտքը բաց է։ Բոլորին հրավիրում ենք միասին սատարելու մեր թիմին։

02/09 - 20:45 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա

05/09 - 20:45 -  Հայաստան – Գերմանիա