Սիրելի' հայրենակիցներ,

ներկայիս առողջապահական սահմանափակումների պատճառով, ցավո'ք, այս տարի ևս չենք կարող միասին ֆիզիկապես հավաքվել «Henri Michaux» հրապարակում` հարգանքի տուրք մատուցելու 1915թ հայերի ցեղասպանության զոհերին նվիրված  հուշարձանի դիմաց: 

Հաշվի առնելով առողջապահական սահմանափակումները` Կոմիտեն ստանձնում է  իրականացնել հիշատակի արարողությունը` խստագույնս պահպանելով անվտանգության և զսպվածության կանոնները։

Ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել հուշարձանի մոտ սկսած ժամը 14:30-ից։ 

Հետևաբար, մենք ձեզ հրավիրում ենք հանդիպում Կոմիտեի ֆեյսբուքյան էջում ոչ միայն Շաբաթ` Ապրիլի 24-ին, ժամը 12:30-ին, հուշարձանի արարողության ուղիղ հեռարձակում, (տե՛ս ստորև հղումը) :https://www.facebook.com/events/, ինչպես նաև երեկոյան  ժամը 19:30-ին մշակութային և երերաժշտական  առցանց երեկո` մասնավորապես Հայ Տնից ուղիղ հեռարձակմամբ «La Bohème» գրական ակումբի հետ:

(մանրամասները ՝ առաջիկայում):

(առցանց հեռարձակմանը միանալու համար հատուկ բաժանորդագրում  հարկավոր չէ):