Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բելգիայում կյանքի կոչել հայկական մշակույթը, դառնալ «Հայ Տան Ընկերներ»:  

Մեր նպատակն է, որ առնվազն  100 մարդ ամսական 8 եվրո կամ ավելի նվիրատվություն կատարի: Ներկայումս «Հայ Տան» 35 ընկերներ աջակցում են Կենտրոնին:

«Հայ Տունը»՝ հայկական մշակութային կենտրոնը, Բրյուսելում առկա հայկական մշակույթի համար հանդիպումների և բացահայտումների կենտրոնն է։ 

Այն վերամիավորման վայր է և բաց է բոլորի համար: Հենց այնտեղ  է, որ ամեն օր Բելգիայում ապրում է հայկական մշակույթը: Մենք այնտեղ երաժշտություն ենք նվագում, պարում ենք, սովորում ենք, այնտեղ մեծանում ենք, բացահայտում ենք, քննարկում ենք, գիտաժողովներ ենք անում և իհարկե  միջոցառումներ տոնում …

Ավելի քան ցանկացած այլ վայր, «Հայ Տունը» էական նշանակություն ունի Բելգիայում ապրող յուրաքանչյուր հայի կյանքում:

Փորձարկվել է՝ Covid 19 ճգնաժամի պայմաններում կենտրոնն այսօր ունի բոլոր նրանց աջակցության կարիքը, ովքեր միացված  են հայկական մեծ ընտանիքին:

Մեր կենտրոնն ամբողջությամբ ղեկավարվում և ֆինանսավորվում է Բելգիայի Հայերի Համայնքի անդամների կողմից, ովքեր իրենց ներդրումն են ունենում թե՛  իրենց ժամանակով, թե՛ իրենց փորձով և թե՛ իրենց ներդրած գումարներով:

«Հայ Տան ընկերը» դառնալու համար բավական է  «Հայ Տան» ընկերների բանկային հաշվեհամարին փոխանցեք 8 և ավել եվրոյի մշտական ներդրում    BE31 0359 1129 7055 

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Հայ Տան Ընկերները» կհրավիրվեն՝ մասնակցելու Մշակույթի կենտրոնի Գլխավոր Վեհաժողովին  և կարող են ներկայացված լինել Կառավարման Խորհրդում:

Ինչու՞ ես։ 

Բելգիայում  հայության կյանքը կախված է մեզանից յուրաքանչյուրից: Մենք ցանկանում ենք, որ Բելգիայում յուրաքանչյուր հայ իր ներդրումն ունենա, յուրաքանչյուրը իր հնարավորության չափով:

Արդյո՞ք Դուք արդեն ներդրում ունեք որևէ միությունում, հիանալի է. Դուք կատարում  եք Ձեր ներդրումը  Համայնքի՞ն,  շնորհակալություն !

Եթե դա դեռ այդպես չէ, ապա Բելգիայի հայերը նույնպես  ունեն Ձեր կարիքը։

Ցանկացած  նվիրատվություն որևէ հայկական միության  կամ «Հայ Տան Ընկերներին»,  գրանցման վճարի ցանկացած վճարում Համայնքին, թույլ է տալիս Ձեզ՝  Ներկայացուցիչների Վեհաժողովի ընտրության համար քվեարկելու իրավունք ունենալ։

  • Պարզելու համար, թե որ միությունը գոյություն ունի Ձեր տարածքում, առցանց խորհրդակցե՛ք  Բելգիայում գործող հայկական միությունների  ցանկին ☞ https://www.armencom.be/fr/associations 
  • Համայնքային գրանցամատյանում գրանցվելու համար ☞ https://www.armencom.be/fr/participer