Բրյուսել, 02 դեկտեմբերի 2020թ։ - Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև։ Նոյոմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն արտացոլվում է հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։