Բելգիայի հայ համայնքի ծրագիրը

Բելգիայի հայ համայնքի ծրագիրը

(1-ին մաս)

Հարաբերությունները իշխանությունների հետ, կապեր, համակարգում, Մշակութային կենտրոն

1. Կոմիտեն էլ ավելի կզարգացնի Համայնքի կապի միջոցները, որպեսզի այն հասանելի լինի՝ Բելգիայի բոլոր այն հայերին, ովքեր կցանկանան տեղեկացված լինել համայնքի գործունեության մասին: ԶԼՄ-ներին և Բելգիայի ոչ հայ հասարակությանը, ովքեր հետաքրքրված կլինեն համայնքի գործունեությամբ:

2.Կոմիտեի հաղորդակցության միջոցները գործի կդրվեն բոլոր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների և իրադարձությունների տարածման համար՝ համաձայն Կոմիտեի կողմից որոշված ընթացակարգերի:

3. Համայնքի Կանոնադրության համաձայն, Կոմիտեն ամբողջ Համայնքի անունից կապեր կհաստատի նոր իշխանությունների հետ տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներում՝ համայնքի նպատակների իրականացման գործում նրանց աջակցությունը ստանալու համար: Վեհաժողովը բոլորին խրախուսում է ներդրում ունենալ այս գործում՝ Կոմիտեի հովանու ներքո:

4. Կոմիտեն կշարունակի խրախուսել հայերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու հարցում:

5. Կոմիտեն կտրամադրի առկա դրամաշնորհների ցուցակը, որը կարող է շահավետ լինել համայնքային գործունեությանը տարբեր ոլորտներում՝ ներառյալ ի շահ Հայաստանի: Կոմիտեն իր փորձաքննությունը կտրամադրի կազմակերպություններին՝ միջոցառումների առաջարկի վերաբերյալ և համայնքի ներսում իրականացվող ծառայությունների որակը զարգացնելու համար:

6. 2022թ. Համայնքը կնշի իր հիմնադրման տարեդարձը ՝ բազմաբնույթ մշակութային միջոցառումների միջոցով՝ ապահովելով որակյալ կապի միջոցներ: Կոմիտեն ստեղծում է աշխատանքային խումբ միջոցառումները պլանավորելու և աջակցող հաստատությունների հետ կապեր հաստատելու նպատակով:

7. Կոմիտեն ուսումնասիրություն կիրականացնի Բելգիայում բնակվող հայերի թվաքանակը և համայնքում տիրող իրավիճակը ճշտելու համար, տեղի իշխանություններին հայ համայնքի իրական պատկերը և որոշ առանցքային հարցերի շուրջ երկրի հայերի կարծիքը ներկայացնելու համար:

8. Կոմիտեն կամ նրա քաղաքական հանձնախումբը կաշխատեն փոփոխություններ կատարել 2019թ. ապրիլի 25-ի ժխտողականության մասին օրենքում և կուսումնասիրի այդ փոփոխությունը կատարելու ամենաարդյունավետ ուղիները:

9. Համայնքը կշարունակի հետևել դպրոցներում հայոց ցեղասպանության և հայոց պատմության վերաբերյալ կրթական աշխատանքներին:

10. Կոմիտեն կուսումնասիրի Հոլոքոստի ժխտման և դրա պատճառած խնդիրների դեմ պայքարելու հնարավոր այլ միջոցներ:

11.Վեհաժողովը Հայ Տան գործունեության շարունակականությունը համարում է իր գերակա նպատակներից մեկը և Համայնքի բոլոր անդամներին հրավիրում է աջակցել ֆինանսապես և իրենց աշխատանքների միջոցով:

12. Այս մշակութային կենտրոնն իրականում հանդիպման վայր է Բելգիայի բոլոր հայերի համար, առանց բացառության: Այն նաև հայկական մշակույթի արժեվորման ու զարգացման վայր է ինչպես հայերի, այնպես էլ Բելգիայի ոչ հայ հասարակության համար:

13. Համայնքն ամեն տարի կազմակերպելու է գալա ընթրիք, որին կհրավիրվեն երկրի քաղաքական ներկայացուցիչներ , ինչպես նաև Բելգիայի հայ համայնքի համար այլ կարևոր անհատականություններ: Կոմիտեն համագործակցում է երկրի բոլոր հայկական ասոցիացիաների հետ և աջակցում է դրանց գործունեությանը` իր միջոցների չափով:

14. Կոմիտեն կապ է պահում երկրի բոլոր հայկական ասոցիացիաների հետ և աջակցում նրանց գործունեությանը `իր ունեցած հնարավորությունների չափով: Նա նրանց համախմբում է առնվազն տարին մեկ անգամ, և անհրաժեշտության դեպքում նաև տալիս է համապատասխան խորհրդատվություն :

 

Բելգիայի հայ համայնքի ծրագիրը

(2-րդ մաս)

Մշակույթ, կրթություն, երիտասարդություն, մասնագիտական զարգացում, համերաշխություն, Բելգիա-Հայաստան,

Մշակույթ

1. Համայնքը ցանկանում է, որպեսզի Մշակութային հանձնաժողովը նախ և առաջ Հայ Տան համար ապահովի որակյալ մշակութային տարաբնույթ միջոցառումների ծրագիր (երաժշտություն, կինո, գիտաժողովներ և այլն), ինչպես նաև տարբեր հետաքրքրիր միջոցառումներ (դասական, ժողովրդական, արևելյան, արևմտյան և այլն), որպեսզի Համայնքի բոլոր անդամներն իրենց ներկայացված զգան:

1. Հայ Տունը կշարունակի ողջունել և խրախուսել մշակութային նախաձեռնությունները, որոնք այս կամ այն կերպ կառնչվեն հայկականի հետ:

2.Միջոցառումների պլանավորումը հեշտացնելու համար Հայ Տունը Համայնքի շրջանակներում կհայտարարի ծրագրերի, նախագծերի մրցույթ:

3.Մշակութային հանձնաժողովը կհետևի երկրում հայկականության հետ կապված մշակութային գործունեությանը՝ ամբողջ հայ հանրությանը այդ մասին տեղեկացնելու և համագործակցություն ապահովելու համար։

4. Լայն հասարակության համար Համայնքը տարին մեկ անգամ Բելգիայում կկազմակերպի հայկականի շաբաթ կամ հանգստյան օրեր՝ ամենատարբեր միջոցառումների տեսքով, հատկապես՝ խոհանոցային, զվարճալի և մշակութային, , ինչպիսին որ կազմակերպվել էր 2018-ի հունիսի 2-ին և 3-ին Place de la Monnaie-ում:

Կրթություն և երիտասարդություն (մինչև 18 տարեկան)

5. Հանձնախումբը հանձն է առնում սատարել, համակարգել կամ կազմակերպել միջոցառումներ 18
տարին չլրացած դեռահասների համար:

6. Այն նպաստում է "Սևան" հայկական դպրոցի աշխատանքներին :

7. Այն կօգնի հատկապես 12-18 տարեկանների երիտասարդական շարժմանը։

8. Այն կհամախմբի Համայնքի տարբեր դպրոցներին ՝ համընդհանուր խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ կրթական կամ մանկավարժական որոշ ռեսուրսների հարցը:

9. Այն կաշխատի նաև երեխաների և դեռահասների համար ապահովել համայնքի կյանքին բնորոշ երեկույթների կազմակերպմումն ու անցկացումը, խաղային տարածքների տրամադրում կամ ձեռք բերում:։

Մասնագիտական զարգացում (18 տարեկանից բարձր)

10. Այդ հանձնախմբի առաքելությունն է օգնել երիտասարդներին իրենց կյանքի բոլոր ոլորտներում,օրինակ` ուսման կամ արհեստների ընտրության հարցում, աշխատանքային փորձաշրջան անցկացնելու վայր, աշխատանք կամ խորհրդատու գտնելու հարցում:

11. Այդ հանձնախումբը պատասխանատու է նաև մասնագիտական ցանցերի (փաստաբանների, բժիշկների և այլն) ստեղծման և նրանց հետ կապ պահպանելու համար: Այդ ցանցերն իսկապես կարող են նպաստել իրենց անդամների, մասնավորապես ավելի երիտասարդ անդամների առաջխաղացմանը և իրենց մասնագիտության հետ կապված նախագծերի իրականացմանը:


Համերաշխության հանձնախումբ

12. Նորեկները՝ տարբեր երկրներից Բելգիա եկած ծագումով հայ մարդիկ, պետք է կարողանան հեշտությամբ կողմնորոշվել, թե ում է պետք դիմել, պետք է Հայ տանը հյուընկալվեն բարենպաստ պայմաններում և տեղեկանան իրենց իրավունքների և պարտականությունների, ընթացակարգերի և աջակցության հնարավորությունների մասին: Այնուհետև պետք է պարբերաբար նրանց հետ կազմակերպել հանդիպումներ , որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գտնել համայնքում :

13. Հանձնաժողովը կուսումնասիրի նաև կարիքավոր հայերին օգնություն տրամադրելու հարցը և աշխատանքներ կիրականացնի ի օգուտ նրանց :


Բելգիա-Հայաստան հանձնախումբ

14. Համայնքն աջակցում և խրախուսում է BACC-ի աշխատանքը Հայաստանի և Բելգիայի
միջև տնտեսական կապերի ամրապնդման գործում:

15. Բելգիա-Հայաստան հանձնախումբը նախատեսում է բոլոր նախաձեռնություններն ուղղել տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման համար :

16. Համայնքը կշարունակի աջակցել Հակաստանի Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում մեկնարկած ծրագրին:

17. Հանձնախումբը Կոմիտեի հետ կուսումնասիրի Բելգիայում պետական և մասնավոր աղբյուրների կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու հնարավորությունները:

18. Հանձնախումբը կքննարկի ամենամյա ուղևորություն դեպի Հայաստան կազմակերպելու հնարավորությունը՝ և Համայնքի անդամների , և ոչ հայերի համար։

Calendrier

24 Avr
Projection du film documentaire "I am not alone"- Creative Armenia
Date 24.04.2020 20:30