Սեպտեմբերի 18-ին Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում (Հայի Տուն) կայացավ Մուսա լեռան 53-օրյա հերոսամարտին նվիրված ավանդական հարիսայի ծիսակատարություն: Միջոցառմանը խոսքով հանդես եկան Հայ տան տնօրեն Կարեն Թադևոսյանը, Բելգիայում հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Տավիտյանը, ինչպես նաև Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:
Ներկաների ուշադրությանը ներկայացվեց Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ պատմավավերագրական կարճ ֆիլմ, հնչեցին հայկական ժողովրդական կատարումներ: