«Սիրելի եղբայրներ և քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում:

Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ՝ իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից: