Fête traditionnelle en commémoration de la résistance de Moussa Ler et bénédiction du sacrifice.

Սեպտեմբերի 18-ին Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում (Հայի Տուն) կայացավ Մուսա լեռան 53-օրյա հերոսամարտին նվիրված ավանդական հարիսայի ծիսակատարություն: Միջոցառմանը խոսքով հանդես եկան Հայի Տան նախագահ Կարեն Թադևոսյանը, Բելգիայում հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Տավիտյանը, ինչպես նաև Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:

Ներկաների ուշադրությանը ներկայացվեց Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ պատմավավերագրական կարճ ֆիլմ, հնչեցին հայկական ժողովրդական կատարումներ: