Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին

Պարոն Նախագահ

1923 թվականից գոյություն ունեցող և սփյուռքի մաս կազմող Բելգիայի հայ համայնքը մինչ այժմ չի փորձել միջամտել Հայաստանի Հանրապետության քաղաքական ներքին կյանքին, բայց վերջին իրադարձությունների լրջությունը մեզ պարտավորեցնում  է  հանդես գալ հետևյալ հայտարարությամբ :

Բելգիայի հայ համայնքը տխրությամբ բայց մեծ վճռականությամբ դատապարտում է լրագրողների և ցուցարարների դեմ բռնությունները, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, որի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են հիվանդանոցներում: Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել նրանց մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը:

Պարո՛ն Նախագահ, ներկայիս խորը ճգնաժամը առաջացել է Ձեր իշխանության տարիների ընթացքում : Այն կրում է քաղաքական բնույթ և պետք է լուծվի բացարձակապես քաղաքական հարթության վրա : Ուստի դիմում ենք Ձեզ ձեռք բերել զգոնություն, դադարեցնել զենքի ուժով ժողովրդին լռեցնելու բիրտ մեթոդները որոնք ավելի են թեժացնում  լարվածությունը և ականջալուր լինել ժողովրդի մի ստվար հատվածի առաջարկություններին, պահանջներին ու կարիքներին և բանակցության ճանապարհով  խաղաղ ելք գտնել այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար :

Այսօրվա Հայաստանի Հանրապետության պատկերը հեռու է ժողովրդավարական արժեքներից, որոնց լիարժեք պաշտպանում է Բելգիայի հայ համայնքը:

Բելգիայի հայ համայնքը պահանջում է ներդնել Ձեր բոլոր ջանքերը որպեսզի երկրում գերակայի օրենքի ուժը, որի պարագայում միայն գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինները կարող են գործել ժողովրդավարական սկզբունքներով, որոնք պարտադրվում են մի շարք միջազգային կոնվենցիաների կողմից :

Մենք՝ բելգիահայերս, հանդես ենք գալիս ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների  իրական հաստատման :

Տասնամյակներ շարունակ մենք փորձել ենք բարձր պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը և վարկանիշը Բելգիայում, որը ինչպես գիտեք, հանդիսանում է միջազգային քաղաքականության կենտրոն, ինչը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունի :

Արդարության և վերջին օրերի իրադարձությունների բարեհաջող ավարտի ակնկալիքով՝  

Բելգիայի հայ համայնքի անունից Բելգիայում գործող հայկական միություններ

  • Արփակ Մխիթարյանի սոցիալական կենտրոն
  • « Անի » Հայկական միություն
  • « Մեսրոպ Մաշտոց » միություն
  • Բելջիկահայ դեմոկրատների միություն
  • Հայ օգնության միության  Բելգիայի միավոր
  • « Արագած »  Հայկական Մշակութային միություն 
  • «Հայասա» հայ ուսանողական միություն 
  • « Շուշանիկ »  հայկական  մշակույթային կազմակերպություն
  • « Նոստալջի »  հայկական կազմակերպություն
  • Անթվերպենի Նոյ Տիկնանց միություն
  • Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման
  • Բելգիայի  հայերի Կոմիտե

 

Lettre ouverte de la Communauté arménienne de Belgique adressée au Président de la République d’Arménie

La Communauté arménienne de Belgique se veut apolitique depuis sa constitution en 1923.

Elle a toujours eu pour principe de ne pas s’immiscer dans la vie politique intérieure de la République d’Arménie et elle lui a toujours apporté son soutien dès les premiers jours de sa création.

La gravité des récents événements en République d'Arménie l’oblige toutefois à sortir de sa réserve statutaire.

La Communauté arménienne de Belgique condamne avec tristesse mais grande détermination, l’utilisation d'une force excessive et les violences policières à l’encontre de journalistes et de manifestants. Des dizaines d’entre eux ont dû être hospitalisés. Rien ne peut justifier un tel comportement. 

Monsieur le Président,

La profonde crise actuelle est de nature politique et appelle un règlement au niveau politique.

Par conséquent, la Communauté arménienne de Belgique appelle toutes les parties à s’exprimer de manière non violente.

Elle demande aux autorités d’être à l’écoute de la population et de ses besoins et de rechercher par le dialogue, autour d’une table de négociations, une issue pacifique à la dangereuse situation actuelle, dans l’intérêt supérieur de la Nation arménienne.

La Communauté arménienne de Belgique vous demande avec insistance de tout mettre en œuvre pour que règne l'état de droit et que les pouvoirs exécutif, législatif et judiciaire puissent immédiatement s'exercer dans le strict respect des principes démocratiques, que plusieurs conventions internationales imposent par ailleurs.

Les événements actuels nuisent, à tous niveaux, à la République d'Arménie et l'éloignent dangereusement des valeurs démocratiques auxquelles la Communauté arménienne de Belgique adhère sans réserve.

Depuis sa création, nous avons eu à cœur de défendre la réputation de la République d'Arménie, en Belgique et à Bruxelles capitale de l’Europe.

Dans l’espoir d’être en mesure de le faire longtemps encore,

Signataires:

  • "Aragats" Armeense Culturele Vereniging  
  • Armenian Relief Society of Belgium  
  • Association arménienne "Nostalgie" 
  • Association culturelle "Chouchanik" 
  • Association des Arméniens Démocrates de Belgique
  • Centre Social Arménien Arpag Mekhitarian 
  • Comité des Arméniens de Belgique  
  • Les Arméniens d'Europe pour le progrès de l'Arménie
  • Mechelse Armeense Vereniging vzw "Ani"  
  • "Mesrop Machtots" asbl   
  • Union des Dames "Noy" d'Anvers
  • Union des étudiants arméniens «Hayasa» 

 

http://www.arminfo.am/index.cfm?objectid=36C3B2F0-58C7-11E6-B7810EB7C0D21663